• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «West–East Bridges» հիմնադրամի նախաձեռնած համաժողովին

19 հուլիսի, 2022

Հուլիսի 19-ին դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «West–East Bridges» հիմնադրամի կողմից Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների համար կազմակերպված երիտասարդական համաժողովին, որին մասնակցում էին Հայաստանը, Գերմանիան, Իսպանիան, Հունաստանը, Նիդերլանդները,  Լատվիան, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող երիտասարդներ։ 

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի դեսպանները՝ ներկայացնելով իրենց երկրների արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրներն ու առաջնահերթությունները, հակամարտությունների կարգավորման տեսլականները, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն իրենց երկրների վրա, համավարակի հետևանքների հաղթահարման փորձը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանն անդրադարձել է 2020թ․ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, դրա պատճառներին ու հետևանքներին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարումներին: 

Դեսպան Բալայանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ հակամարտությունների կարգավորման հարցում կարևոր է երկխոսությունը և դիմացինի դիրքորոշումների ընկալումը։ 

Ելույթներից հետո դեսպանները պատասխանել են մասնակիցների հնչեցրած բազմաթիվ հարցերին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: